«Սպարտակի» հարձակվող Էմանուել Էմենիկեն մեկնաբանել է «Ֆեներբահչե»՝ իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը, նաև հայտնել է, որ իրենով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
-Ես գտնվում եմ «Սպարտակում» և ինձ այստեղ շատ հաճելի է: Ես լավ հարաբերությունների մեջ եմ Վալերի Կարպինի հետ: Ես նրան շատ եմ հարգում:
Եթե «Ֆեներբահչեն» համաձայնության գա ակումբի հետ, ապա մենք կքննարկենք այդ տարբերակը:
Տեղյակ եմ, որ ինձնով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: Դա մեծ և հայտնի ակումբ է, սակայն դեռևս ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ունեմ գործող պայմանագիր «Սպարտակի» հետ: