• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սուարեսը չի պատժվելու

Լուիս ՍուարեսԱնգլիայի ֆուտբոլի ասոցացիան չի պատժելու «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին սիմուլյանտությունը խոստովանելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Վերջերս ուրուգվայցի հարձակվողը խոստովանել էր, որ «Ստոկ Սիթիի» հետ խաղում դիմել էր սիմուլյացիայի, որպեսզի 11 մետրանոց վաստակի իր թիմի համար: Սակայն մրցավար Լի Մեյսոնը ուշադրություն չէր դարձրել այդ դրվագի վրա և նույնիսկ չէր պատժել ֆուտբոլիստին դեղին քարտով:

Խաղից հետո մրցավարը այդ մասին չէր էլ գրել իր հաշվետվության մեջ: Այդ իսկ պատճառով ֆուտբոլի ասոցացիան չի պատրաստվում հետաքննություն սկսել այդ առիթով:

2011 թվականին Թեո Ուոլկոտը նույնպես խոստովանեց, որ դիմել է սիմուլյացիայի «Լիդսի» հետ խաղում, սակայն այդ դեպքում էլ հայտարարությունը մնաց անպատիժ:

Հետաքրքիր փաստեր