«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիին:
Գալլիանին հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են միայն «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Կակայի ծառայություններով:
-Ինչ վերաբերվում է Բալոտելլիի մասին տեղեկությանը, ապա պետք է ասեմ, որ մենք բանակցություններ չենք վարում մանչեսթերյան ակումբի հետ: Կական միակ ֆուտբոլիստն է, որի հետ բանակցում ենք այս պահին,- նշել է Գալլիանին: