Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ուժերը չափեց մայրաքաղաքը ներկայացնող «Ֆուլհեմի» հետ:
Քաղաքայինները շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 2-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Դավիդ Սիլվան: Առաջին խաղակեսում «Սիթին» հաշվի տարբերությունը մեծացնելու մի քանի հնարավորություն ունեցավ, սակայն երկրորդ գնդակը կարողաց խփել երկրորդ խաղակեսի միջնամասում: Դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Սիլվան:
Խաղի մնացած հատվածում թիմերին չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ և «Սիթին» հաղթեց 2:0 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթերյան» ակումբը վաստակած 51 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սիլվա՝ 2ր, 69ր