Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Նորվիչ Սիթիին»:
Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ջորդան Հենդերսոնը: Իսկ 10 րոպե հետո թիմի ռմբարկու Լուիս Սուարեսը կրկնապատկեց հաշիվը՝ 2:0:
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» հաշիվը ավելի խոշոր դարձրեց: Նախ 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ օրեր առաջ «Լիվերպուլ» տեղափոխված Դանիել Սթարիջը, իսկ 66-րդ րոպեին թիմի ավագ Սթիվեն Ջերարդը հաշիվը դարձրեց 4:0: 8 րոպե հետո հյուրերի կիսապաշտպան Էլիոթ Բենետտը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ 5:0:
Այս հաղթանակից հետ «Լիվերպուլը» ընդհուպ մոտեցավ լավագույն քառյակին:
Գոլեր. Հենդերսոն՝ 26ր, Սուարես՝ 36ր, Սթարիջ՝ 59ր, Ջերարդ` 66ր, Բենետտ՝ 74ր (ինք.)