Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում: Վիլաշ-Բոաշի թիմը ուժերը չափեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Խաղը ընթացավ հավասար պայքարում:
25-րդ րոպեին հյուրերի հոլանդացի ռմբարկու Ռոբին Վան Պերսին առաջ մղեց «մանկունյանցիներին»:
Երկրորդ խաղակեսն անցավ «Տոտտենհեմի» առավելությամբ: Տանտերերն ունեին իրական գոլային պահեր, սակայն «Յունայթեդի» պաշտպաններն ու դարպասապահը գործում էին անձնուրաց: Խաղի ավելացված րոպեներին վերջապես «Տոտտենհեմին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կլինտ Դեմփսին` 1:1:
«Յունայթեդը» կորցրեց կարևոր միավորներ, ինչը թույլ տվեց «Մանչեսթեր Սիթիին» կրճատել միավորների տարբերությունը:
Գոլեր. Վան Պերսի` 25ր, Դեմփսի` 90+1