Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:
«Մերսիսայդցիները» դիտարկում են 27-ամյա մեքսիկացուն՝ որպես Պեպե Ռեյնային փոխարինող: Ռեյնան հնարավոր է տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ինչպես հայտնի է, կատալոնական ակումբը փնտրում է Վիկտոր Վալդեսին փոխարինող, քանի որ վերջինս հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը ներկայիս իր ակումբի հետ:
Գործարքները կարող է կնքվեն ամռանը, քանի որ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Ռեյնային հենց այդ ժամանակահատվածում: