«Սաութհեմպտոնը» միացել է «Ինտերի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար մղվող պայքարին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Անգլիական ակումբը Կոուտինյոյի համար առաջարկել է 11 մլն եվրո: Մինչդեռ ակնկալվում է, որ «Ինտերը» կարող է «Սաութհեմպտոնից» պահանջել 15 մլն:
Հիշեցնենք, որ 20-ամյա բրազիլացու տեղափոխության համար բանակցություններ վարում է նաև «Լիվերպուլը»: «Մերսիսայդցիները» մտադիր են արդեն այսօր համաձայնեցնել գործարքի բոլոր մանրամասները: