«Միլանը» չկարողացավ համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ հարձակվող Մարիո Բալոտելլիին վարձակալելու համար: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը, քանի որ պատրաստ է բանակցել միայն ֆուտբոլիստին վաճառելու նպատակով:
Այսպիսով «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները նշել են, որ այլևս չեն իջեցնելու իտալացու արժեքը: Ակումբը պատրաստ է վաճառել 22-ամյա իտալացուն 25 մլն եվրոյով:
Ավելացնենք, որ «Միլանը» փորձում էր 6 ամսով վարձակալել Մարիոյին այն իրավունքով, որ հետո կգնի նրան արդեն ամրագրված գումարով:
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հաստատել է, որ Մարիո Բալոտելլին չի տեղափոխվում «Միլան»: