«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը իր հայացքը ուղել է «Պորտուի» կենտրոնական պաշտպան Ռոլանդուին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, չորեքշաբթի օրը Ռեդնապը հետևել է Ռոլանդույի խաղին և լոնդոնյան ակումը պատրաստվում է այժմ պաշտոնական առաջարկ անել:
Պաշտպանությունը Ռեդնապի թիմի գլխավոր խնդիրներից մեկն է: Թիմը ավելի կթուլանա հաջորդ շաբաթ, երբ «Լոֆտուս Ռոուդից» հեռանա 35-ամյա Ռայան Նելսենը, ով արդեն նշանակվել է «Տորոնտոյի» գլխավոր մարզիչ:
Ռոլանդուն «Պորտույում» է 2008թ-ից: Մասնակցել է ավելի քան 100 խաղի և թիմի հետ դարձել է Եվրոպա Լիգայի, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի և Պորտուգալիայի առաջնության եռակի հաղթող:
Ավելացնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նապոլին» և Մոսկվայի «Սպարտակը»: