«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «Օլդհեմից» կրած պարտությունը: Մարզիչը իր հիասթափությունն է հայտնել երիտասարդների խաղից:
Ռոջերսը կարծում է, որ երիտասարդները, որոնց նա վստահել և հնարավորություն էր տվել խաղալու, չափազանց անհաջող հանդես եկան: Իսկապես, Սեբաստյան Քոաթեսը, Անդրե Վիսդոմը և Ֆաբիո Բորինին այնքան էլ հաջող խաղ չանցկացրին՝ թույլ տալով մի շարք կոպիտ սխալներ:
-Ես հիասթափված եմ: Մենք վատ սկսեցինք երկու խաղակեսն էլ: Մենք լավ չէինք պատրաստված այս խաղին, ինչն էլ թանկ արժեցավ:
Եթե անկեղծ, ապա ավելի շատ հիասթափված եմ երիտասարդների խաղից: Մենք փորձում էինք նրանց հնարավորություն տալ,- ասել է Ռոջերսը: ESPN
Ավելացնենք, որ «Լիվերպուլին» առաջիկայում բարդ հանդիպումներ են սպասվում «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: