«Մանչեսթեր Սիթիի» մարզչի օգնական Դևիդ Պլատը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է տեղափոխվել «Միլան»:
-Ես բամբասանքներ եմ կարդացել այն մասին, թե իբր Բալոտելլին հեռանում է մեր ակումբից, սակայն ակումբում ոչ մեկից այդ մասին չեմ լսել:
Մարիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է: Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի, և նա կհեռանա մեզնից,- ասել է Պլատը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Միլանը» կարող է վճարել Մարիոյի համար 20-23 մլն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» պահանջում է 25 մլն: