Daily Mail պարբերականի փոխանցմամբ Անգլիայի գավաթից դուրս մնալուց հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստները բառացիորեն բաժանվել են երկու ճամբարի:
Շաբաթ օրը «ՔՊՌ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Միլթոնին», որից հետո էլ «ՔՊՌ»-ի հանդերձասրահում իսկական քաոս էր տիրում: Ըստ ականատեսների՝ ֆուտբոլիստները վիրավորում էին միմյանց և սպառնում դիմել բռունցքների օգնությանը:
Որոշ տվյալների համաձայն միջադեպը տևել է 1.5-2 րոպե, իսկ պատճառը այն է եղել, որ խաղացողները միմյանցից ցանկություն են պահանջել ամբողջությամբ նվիրվել ակումբին և անձնական շահերը վեր չդասել:
Ավելացնենք, որ ավելի վաղ հունվարին ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել էր, որ փորձառու խաղացողների և նորեկների միջև գոյություն ունի փոխադարձ հակակրանք: