«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հաստատել է, որ ձեռք է բերել «Չուննամ Դրագոնսի» և Հարավային Կորեայի ազգային հավաքականի պաշտպան Յուն Սուկ Յունին:
Սուկ Յունը, որն անցած տարի հավաքականի հետ նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, կնքել է պայմանագիր անգլիական ակումբի հետ 3.5 տարի ժամկետով: Գործարքի ֆինանսական պայմանները գաղտնի են պահվում:
22-ամյա ձախ պաշտպանն արդեն ստացել է Անգլիայում աշխատելու թույլտվություն և առաջիկայում կմեկնի Լոնդոն, որպեսզի սկսի մարզումները Հարի Ռեդնապի թիմի հետ: