«Լիվերպուլի» դարպասապահ Դոնին խզեց պայմանագիրը ակումբի հետ և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Բոտաֆագո»:
«Լիվերպուլը» Դոնիին 1.3 մլն ֆունտով ձեռք էր բերել 2011թ-ին՝ «Ռոմայից», սակայն այդ պահից բրազիլիացին մերսիսայդյան ակումբի հիմնական կազմում մասնակցել է ընդամենը 4 խաղի:
Այսօր պարզ դարձավ, որ դարպասապահը խզել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ և վերադարձել հայրենիք՝ կարիերան ավարտելու համար: