Կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն հայտնել է պատրաստակամություն կնքել նոր պայմանագիր «Վեստ Հեմի» հետ, սակայն միայն այն դեպքում, երբ ակումբը կվճարի նրան շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Վեստ Հեմն» այդպես էլ առաջարկ չստացավ այլ ակումբներից Դիամեի տրանսֆերի համար:
Միևնույն ժամանակ ակումբը մինչև հունվարի վերջ փորձում էր Դիամեի հետ նոր պայմանագիր կնքել՝ հանելով այն կետը, որով այլ ակումբներ կկարողանային ձեռք բերել ֆուտբոլիստին ֆիքսված գումարով:
The Sun պարբերականի փոխանցմամբ սենեգալցի ֆուտբոլիստը պահանջել է «Վեստ Հեմի» համար ռեկորդային աշխատավարձ՝ շաբաթական 80 հազար ֆունտ: Ակումբը ստիպված էր դադարեցնել բանակցությունները Դիամեի հետ, որն էլ մրցաշրջանի ավարտից հետո նորից կարող է հայտնվել բամբասանքների կենտրոնում: