«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ շատ է հավանում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին:
Արդեն հիմա մամուլում պնդում են, որ ամռանը Մանչինին, որը վերջերս զրկվեց Մարիո Բալոտելլիից, կփորձի ձեռք բերել Սուարեսին:
Կիրակի օրը Սուարեսն ամբողջ թիմով ժամանելու է «Սիթի օֆ Մանչեսթեր», և Մանչինին հնարավորություն կստանա հետևել այն խաղացողին, որը նրան այդքան դուր է գալիս:
-Իմ կարծիքով Սուարեսը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է: Նա ինձ դուր է գալիս, որովհետև նա ուժեղ է և շատ է աշխատում: Ես նրան համարում եմ լավագույն ֆուտբոլիստներից մեկը Անգլիայում:
Կցանկանայի՞ նրան գնել: Բայց չէ՞ որ նա հանդես է գալիս «Լիվերպուլում»:
Այո, հավանում եմ նրա վարպետությունը: Նա վարպետ է և ուժեղ,- հայտնել է Մանչինին: Sky Sports