34-ամյա հարձակվող Լուիս Սաան, որն անցած ամիս խզեց պայմանագիրը «Սանդերլենդի» հետ, շարունակելու է կարիերան իտալական «Լացիոյում»:
Ինչպես հայտնում է France Football-ը, «Նյուքասլի», «Ֆուլհեմի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Էվերթոնի և «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստը արդեն բուժզննում է անցել Հռոմում և շուտով «Լացիոն» կհայտարարի, որ կնքել է պայմանագիր վետերանի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ավելացնենք, որ այս տեղափոխությունը հնարավոր է տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, քանի որ անցած ամիս Սաան հեռացավ «Սանդերլենդից»՝ որպես ազատ գործակալ: