«Ռեդինգի» պաշտպան Կասպար Գորկշը վարձավճարով տեղափոխվել է «Վուլվերհեմպտոն» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանը 31-ամյա լատվիացին սկսել է հիմնական կազմում: Սակայն ավելի ուշ նա կորցրեց տեղը հիմնական կազմում և վերջին անգամ դաշտ է դուրս եկել «Արսենալի» դեմ խաղի ժամանակ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի կեսերին:
Այժմ Կասպարը 93 օր հանդես կգա «Վուլվերհեմպտոնում»:
-Ուրախ եմ, որ կարողացանք օգտվել Կասպարի ծառայություններից: Նա եղել է այն թիմերի կազմում, որոնք վերջին երկու տարիներին խաղում են Պրեմիեր Լիգայում (2010/11 մրցաշրջանում Գորկշը հանդես է եկել «ՔՊՌ»-ում),- հայտնել է «Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Դին Սոնդերսը: