«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծիք է հայտնել «Սամպդորիայի» հարձակվող Մաուրո Իկարդիի խաղի մասին:
-Ես ներկա եմ եղել «Սամպդորիա»-«Ռոմա» հանդիպմանը: Իկարդին հիանալի գոլ խփեց, ընտիր գործում էր դաշտում: Նա լավ տեսք ուներ, նա ինձ իսկապես դուր եկավ,- հայտնել է Մանչինին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Իկարդին կտեղափոխվի «Ինտեր»: Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը խփել է 8 գնդակ 18 խաղում: