Կատալոնական «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին դիտարկում է որպես «Սանթոսի» հարձակվող Նեյմարին այլընտրանք: Այս մասին հաղորդում է իսպանական A Bola պարբերականը:
Արգենտինացուն այնքան էլ դուր չի գալիս Անգլիայի կյանքը և նա մտադիր է մրցաշրջանի ավարտին փոխել ակումբը: Սակայն կատալոնական ակումբը կփորձի սկզբից ձեռք բերել Նեյմարին և միայն անհաջողության դեպքում առաջարկ կանի Ագուերոյի համար:
Միաժամանակ սպասվում է, որ ամռանը «Բարսելոնան» կլքի Դավիդ Վիլյան, ում ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: