• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթարիջը խոստանում է օգնել Սուարեսին՝ դառնալու Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն

Սթարիջ և Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը խոստացել է օգնել իր ակումբակից Լուիս Սուարեսին՝ դառնալու Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:

Սուարեսն այս պահին խփել է արդեն 18 գնդակ: Այս ցուցանիշով նա զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին, որը մեկ գնդակ ավել է խփել:

Առաջնության ավարտին դեռ 3 ամիս կա, և Սթարիջը հավատում է, որ Սուարեսին կհաջողվի շրջանցել վան Պերսիին և ստանալ Պրեմիեր Լիգայի «Ոսկե գնդակը»:

-Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե նա ինչու չի կարող դառնալ լավագույն ռմբարկու: Մրցաշրջանի ավարտին մնում է 11 հանդիպում, և ես վստահ եմ, որ նա ի վիճակի է դա անել:

Ես կփորձեմ նրան օգնել և ստեղծել ավելի շատ գոլային պահեր,- հայտնել է Սթարիջը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ

Հետաքրքիր փաստեր