«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան կարծում է, որ եթե երիտասարդության տարիների խնդիրները չլինեին, ապա նա այսօր կխաղար Լիոնել Մեսսիի նման:
Հաթեմը հայտնեց իր մասին դեռ «Լիոնում», որտեղից 2008 թվականին տեղափոխվեց «Մարսել»: Այստեղ շատ խնդիրներ առաջացան և կարիերան վերականգնելու հույսով նա տեղափոխվեց «Նյուքասլ»:
Անգլիայում Բեն Արֆան հիանալի է գործում: 25-ամյա ֆրանսիացին արդեն մի քանի գոլի հեղինակ է դարձել: Նա կարծում է, որ այժմ կկարողանար շատ ավելի լավ խաղալ, եթե խնդիրներ չունենար կարիերայի սկզբում:
-Ցավում եմ, որ ավելի վաղ չեմ հասունացել, որովհետև այժմ կկարողանայի խաղալ ավելի բարձր մակարդակի վրա: Հնարավոր է՝ այժմ խաղայի Մեսսիի նման: Սակայն ես դեռ ժամանակ ունեմ, ես կարող եմ հասնել նրան,- հայտնել է Բեն Արֆան: Sky Sports