«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն արդեն հիմա կենտրոնական պաշտպան է փնտրում: Նա հետաքրքրված է «Ֆեյենոորդայի» ֆուտբոլիստ Ստեֆան Դե Վրեյի ծառայություններով:
Ինչպես հայտնի է, այս մրցաշրջանի ավարտից հետո «մերսիսայդցիների» վետերան Ջեյմի Կարագերը կավարտի ֆուտբոլային կարիերան: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նրան փոխարինող գտնել, առավել ևս որ մյուս պաշտպան Սեբաստյան Քոաթեսը նույնպես հնարավոր է հեռանա ակումբից:
Ըստ Daily Mail պարբերականի՝ Ռոջերսը երեկ ներկա է եղել Դե Վրեյի խաղին: Իհարկե, դեռ հայտնի չէ՝ արդյոք մարզիչը պաշտոնական առաջարկ կանի 21-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար, թե ոչ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: