ՈՒԵՖԱ-ն չի ցանկանում քննել Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի արարքը «Զենիթի» պաշտպանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ուրուգվայցին, ում դուբլը այդ խաղում չօգնեց «կարմիրներին» մնալ առաջնությունում, խաղակոշիկով բարձրացել էր «Զենիթի» պաշտպան Թոմաշ Գուբոչանի մեջքին: Լուիսը բառացիորեն քայլել էր նրա վրայով:
Խաղի գլխավոր մրցավար Բորն Կուպերսը բաց թողեց այդ դրվագը՝ վճիռը թողնելով ՈՒԵՖԱ-ի վրա: Սակայն երկուշաբթի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պաշտոնական հայտարարության մեջ նշեց, որ գործի քննություն չի անցկացվի: