«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հանդիպել է հարձակվող Լուիս Սուարեսի գործակալի հետ և երաշխիքներ ստացել, որ ֆուտբոլիստը կմնա «Էնֆիլդում»՝ անկախ մրցաշրջանի արդյունքից:
Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2018 թվականին: Մամուլում անընդհատ խոսվում է այն մասին, որ Սուարեսը հնարավոր է տեղափոխվի ավելի ուժեղ մի ակումբ, օրինակ «Բավարիա»: Գերմանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Այնուամենայնիվ, Ռոջերսը վստահ է, որ Լուիսը հավատարիմ կմնա «մերսիսայդցիներին»:
-Այս պահին, այո, ես վստահ եմ, որ նա կմնա:
Լուիսը հիանալի է գործում ընթացիկ մրցարջանում, սակայն ոչ մի նշան չկա, որ կստիպեր ինձ մտածել նրա հնարավոր հեռանալու մասին: Մենք հիանալի զրույց ենք ունեցել նրա գործակալի հետ մի քանի շաբաթ առաջ: Գործակալն ասաց, որ Լուիսը երջանիկ է այստեղ և ծրագրում է օգնել թիմին՝ հասնելու առաջընթացի առաջիկա մի քանի տարիների ընթացքում,- հայտնել է Ռոջերսը: The Guardian