«Ֆուլհեմի» շվեդ վինգեր Ալեքս Կաչանիկլիչը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով կխաղա Չեմպիոնշիպում հանդես եկող «Բերնլիում»:
Ընթացիկ մրցաշրջանը վատ չէր 21-ամյա Ալեքսի համար: Կիսապաշտպանը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 15 հանդիպման, որից 12-ը՝ մեկնարկային կազմում և դարձել է 3 գոլի հեղինակ:
Սակայն Աշքան Դեջագահի և Դամյեն Դաֆի շարք վերադառնալուց հետո, «Ֆուլհեմի» մարզչական շտաբը որոշեց երիտասարդ ֆուտբոլիստին ուղարկել Չեմպիոնշիպ:
Ավելացնենք, որ «Բերնլին» առաջնության միջին մակարդակի թիմ է: 34 տուրից հետո թիմը գտնվում է 13-րդ հորիզոնականում: