• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեյնան հորդորում է «Լիվերպուլին» գումարներ ծախսել

Պեպե Ռեյնա«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարծում է, որ ակումբի ղեկավարությունը պետք է ներդրումներ կատարի, որպեսզի հաջորդ մրցաշրջանում «կարմիրները» կարողանան պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

Ընդամենը օրեր առաջ «Լիվերպուլը» հրապարակեց անցած մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, որն ահազանգում է 40.5 մլն ֆունտ վնասի մասին: Բացի այդ ակումբի պարտքերը 65 մլն-ից դարձել են 87 մլն: Մինչդեռ Ռեյնան կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է շարունակի գումարներ ծախսել:

-Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է մեզ համար այն տեսանկյունից, թե ինչ է ուզում մարզիչը, ինչպես նաև նրա գաղափարների իրականացման տեսանկյունից: Մենք պետք է պատրաստ լինենք՝ պայքարելու հաջորդ մրցաշրջանի առաջին իսկ խաղից:

Ակնհայտ է, որ ակումբի ղեկավարության որոշակի աջակցության կարիքն ունենք մենք: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ արդեն հիմք ունենք: Այժմ մենք գիտենք մարզչի գաղափարներն ու փիլիսոփայությունը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի լավ է դառնում: Հուսամ՝ մենք պատրաստ կլինենք պայքարելու ամենաբարձր նպատակների համար,- հայտնել է Ռեյնան: The Guardian

Հետաքրքիր փաստեր