«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնական Անջելո Գրեգուչին հայտնել է, որ այս ամռանը ակումբը պատրաստվում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին:
Յովետիչի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ: Չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 23-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի եվրոպական թոփ ակումբներից մեկը: «Սիթին» փորձելու է ձեռքից բաց չթողնել այդ հնարավորությունը:
-Ինձ համար ակնհայտ է, որ «Սիթին» միակ ակումբը չէ, որ հավանում է Յովետիչին: Չէ՞ որ նա եվրոպական հարթակի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է,- Radio Toscana-ին տված հարցազրույցում ասել է Գրեգուչին:
Ավելացնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ստեֆանը մասնակցել է 22 հանդիպման՝ խփելով 11 գնդակ: