Այս ամռանը «Արսենալը» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսին, ում «զինագործները» դիտարկում են որպես Բակարի Սանյային փոխարինող:
«Արսենալի» հետ Սանյայի պայմանագրի լրանալուն մնացել է 1 տարի և ամենայն հավանականությամբ ամռանը ակումբը կվաճառի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վենգերի ուշադրության կենտրոնում է Ռիչարդսը, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի կարողանում դաշտ դուրս գալ:
Հաղորդվում է նաև, որ Ռիչարդսը կարող է լինել այն ֆուտբոլիստներից, ովքեր ամռանը կլքեն «Սիթին»:
Ավելացնենք, որ Անգլիայի հավաքականի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 173 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ: