«Լիվերպուլի» պաշտպան Խոսե Էնրիկեն իր թիմակից Լուիս Սուարեսին համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Նա խոստովանել է նաև, որ դաշտում առաջին հերթին փնտրում է հենց ուրուգվայցի հարձակվողին:
Սուարեսի անհավանական խաղն օգնում է «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում բարձրանալու համար: Բացի այդ, ակումբը տեսականորեն պահպանում է հնարավորությունը՝ նվաճելու Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Անձամբ ֆուտբոլիստն էլ հնարավոր է հռչակվի «Տարվա ֆուտբոլիստ» և «Առաջնության լավագույն ռմբարկու»:
-Փոխանցում կատարելու համար առաջին հերթին փնտրում եմ Լուիսին: Միշտ փորձում եմ փոխանցել հենց նրա ուղղությամբ, իսկ հետո նա արդեն կանի մնացածը:
Նրա հետ իսկապես հեշտ է աշխատելը: Նա մեր լավագույն խաղացողն է և կարող է ոչնչից ինչ-որ բան ստեղծել:
Այսպես է հենց «Բարսելոնայում»: Առաջին խաղացողն, ում փնտրում են դժվարին իրավիճակներում, Մեսսին է, քանի որ գիտես, որ նա կարող է ինչ-որ բան անել:
Լուիսի դեպքում էլ է նույնը: Նայում եմ նրան ու գիտեմ, որ նա կարող է հատուկ ինչ-որ բան անել: Մենք հիանալի հասկանում ենք միմյանց,- հայտնել է Էնրիկեն: Sky Sports