«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Էվերթոնի» հետ խաղը:
Արգենտինացի հարձակվողը մարզումների ժամանակ վնասել է ծունկը: Այժմ հայտնի է դարձել, որ բուժման նպատակով Ագուերոն մեկնել է հայրենիք:
Իր ապաքինման համար 24-ամյա հարձակվողը բուժզննում կանցնի Արգենտինայի հավաքականի բժիշկ-ֆիզիոթերապևտների մոտ:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն դարձել է 13 գոլի հեղինակ: