«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հայտնել է, որ իր նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ապագայում կարող է մարզել «Ռեալը»:
«Ռեալի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոի և նրա հայրենակից Անդրե Վիլաշ-Բոաշի հարաբերությունների մասին լուրերը այժմ իսպանական թերթերի ամենաքննարկվող թեմաներն են:
Օրեր առաջ RTP հեռուստաընկերության եթերում Մոուրինյոին առաջարկեցին նշել Պորտուգալիայի լավագույն մարզիչներին և Ժոզեի նշած ցուցակում տեղ չկար Վիլաշ-Բոաշի համար: Երբ Մոուրինյոին հարցրին, թե արդյոք չի մոռացել իր նախկին օգնականին, նա պատասխանեց, «Ո՛չ»:
Սակայն Մատան, ով խաղացել է Վիլաշ-Բոաշի ղեկավարությամբ, կարծում է, որ 35-ամյա Անդրեն մեծ պոտենցիալ ունի և կարող է մարզել ցանկացած ակումբ:
-Ես կարող եմ ասել, որ Վիլաշ-Բոաշը հիանալի մարզիչ է: Իր երիտասարդ տարիքում նա լուրջ հաջողությունների է հասել:
Մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել: Նա այնպիսի մարզիչ է, որ կարող է ցանկացած ակումբ գլխավորել, այդ թվում նաև «Ռեալը»,- ասել է Մատան: ESPN