«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում են «Վասկո դա Գամայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դեդեին:
Ինչպես հայտնում է Daily Mirror պարբերականը, 24-ամյա բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են նաև «Բենֆիկան», «Յուվենտուսը» և «Միլանը»:
Դեդեի պայմանագիրը լրանալու է 2015 թվականի հունիսին, մինչդեռ մեծ է հավանականությունը, որ պաշտպանը կհեռանա իր ներկայիս ակումբից արդեն այս ամառ:
-Կարծում եմ, որ շատ դժվար է լինելու պահել Դեդեին: Բոլորն ուզում են, որ նա մնա, սակայն ակումբը փողերի կարիք ունի, իսկ անձամբ խաղացողը ցանկանում է տեղափոխվել այնտեղ, որտեղ նրան ավելի շատ կվարձատրեն,- հայտնել է «Վասկո դա Գամայի» տնօրեն Քրիստիան Կելերը: