Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար մղվող պայքարում ֆավորիտը դարձավ «Մանչեսթեր Սիթին»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 27-ամյա կոլումբիացին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ «Չելսի» տեղափոխվելու տարբերակն իրեն դուր չի գալիս:
Այս պարագայում «Սիթին» է դառնում գլխավոր ֆավորիտը: «Ատլետիկոն» իր հարձակվողի համար պահանջում է 50 մլն ֆունտ: «Քաղաքայինները» վաղուց են հետևում Ռադամելին և ամռանը կփորձեն իրականացնել տեղափոխությունը:
Նշենք, որ «Սիթին» ամռանը ամեն դեպքում նոր հարձակվող ձեռք կբերի: Դեռ լրացված չէ Մարիո Բալոտելլիի հեռանալուց հետո առաջացած բացը: Հարցականի տակ է նաև Էդին Ջեկոյի և Կարլոս Տևեսի ապագան:
Հաղորդվում է, որ «Սիթիի» տրանսֆերային ցուցակում են նաև Էդինսոն Կավանին՝ «Նապոլիից», Գոնսալո Իգուաինը՝ «Ռեալից» և Ռոբերտ Լևանդովսկին՝ Դորտմունդի «Բորուսիայից»: