Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, Չեռնոգորիայի հետ 1:1 հաշիվը իր թիմին թույլ չի տալիս այլևս սխալվել:
Ընթացիկ ընտրական փուլում անգլիացիները հաղթել են միայն Սան Մարինոյին և Մոլդովային, իսկ մյուս երեք հավաքականների հետ խաղացել են միևնույն 1:1 հաշվով: Ռոյ Հոջսոնի թիմն առջևում ունի 4 հանդիպում: Ջերարդը կարծում է, որ իրենք պետք է տրամադրվեն միայն հաղթանակի:
-Մենք առաջվա պես վստահ ենք, որ խմբում կգրավենք առաջին հորիզոնականը: Պետք է հաղթենք մյուս խաղերում: Իհարկե, մենք պետք է բարելավենք մեր խաղը՝ համեմատելով այն բանի հետ, թե ինչ խաղ ցույց տվեցինք այսօր երկրորդ խաղակեսում: Պետք է խաղալ այնպես, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում:
Բնականաբար, մենք պետք է երեք միավոր վաստակենք Ուկրաինայի հետ խաղից, ուր մենք մեկնելու ենք սեպտեմբերին: Եվ մեզ հարկավոր են կատարյալ արդյունքներ տանը,- հայտնել է Ջերարդը: Sky Sports