«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը դատապարտվել է 250 ժամյա հասարակական աշխատանքի:
Այս կերպ արգենտինացի ֆուտբոլիստը պատժվում է այն բանի համար, որ մարտի 8-ին մեքենա է վարել, չնայած ժամանակավոր զրկվել էր վարորդական իրավունքից:
Տևեսը վարորդական իրավունքը հետ կստանա միայն 2013 թվականի հոկտեմբերի 3-ին: Բացի այդ հարձակվողը պետք է տուգանք վճարի, որը կազմում է 1000 ֆունտ:
Նշենք, որ այսօր կայացած դատի ժամանակ Տևեսն ընդունել է իր մեղքը: