• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժուլիո Սեզարը հնարավոր է տեղափոխվի «Միլան»

Ժուլիո Սեզար«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» 33-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարին: Այս մասին հայտնում է իտալական Corriere della Sera պարբերականը:

Անցած ամառ Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահը «Ինտերից» տեղափոխվեց «ՔՊՌ»: Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չի ընթանում անգլիական ակումբի համար: Մեծ է հավանականությունը, որ թիմը կլքի Պրեմիեր Լիգան: Այդ դեպքում Սեզարն ու մյուս բարձր վարձատրվող աստղերը կհեռանան ակումբից:

Պարբերականը հայտնում է, որ Սեզարը շատ մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Ավելացնենք, որ «Ինտերում» խաղալու տարիներին Սեզարը նվաճել է 14 տիտղոս՝ ներառյալ պատմական Թրեբլը 2010 թվականին Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: