«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտնվել է «Բավարիայի» ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ուշադրության կենտրոնում:
Ոչ վաղ անցյալում «քաղաքայինների» պաշտպանը առանց թույտվության վնասվածքով խաղալով Բելգիայի ազգային հավաքականում՝ քննադատության արժանացավ Ռոբերտո Մանչինիի կողմից: Ինչպես հաղորդում է Goal կայքը, եթե այդ խնդիրը իր զարգացումը ստանա, ապա «Բավարիան» պատրաստ կլինի օգտվել իրավիճակից:
Հարկ է նշել, որ Կոմպանին արդեն ունի Բունդեսլիգայում հանդես գալու փորձ: Վենսանը 2008թ-ին «Սիթի» տեղափոխվեց գերմանական «Համբուրգից»: Բելգիացու հանդեպ «Բավարիայի» ունեցած հետաքրքրության մասին խոսվում էր նաև անցած տարի:
Ավելացնենք, որ հուլիսին Կոմպանին 6 տարով երկարաձգեց պայմանագիրը «Սիթիի» հետ: Բացի դա, 2011թ-ին նա ամուսնացավ մանչեսթերցի աղջկա հետ և ընդունվեց տեղի համալսարանը: