«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն մոտ է ակումբի հետ նոր 4 տարի ժամկետով պայմանագիր կնքելուն:
29-ամյա խաղացողի գործակալը վերջերս հայտնել է, որ Տուրեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Սիթին», եթե ակումբն առաջիկայում նրան նոր պայմանագիր չառաջարկի:
Ըստ երևույթին «քաղաքայինները» համաձայնեցրել են գործարքի պայմանները ֆուտբոլիստի հետ: Առաջիկա չորս տարիներին Յայան շաբաթական 220 հազար ֆունտ կստանա: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
Տուրեն հանդես է գալիս «Սիթիում» 2010 թվականի հուլիսից: Նա Մանչեսթեր է տեղափոխվել «Բարսելոնայից» 24 մլն ֆունտով: Համաձայն մամուլում տեղ գտած թարմ նորությունների՝ Յայայի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: