«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է հարձակվող Էնդի Քերոլի մասին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Հեմում»:
-Մենք շատ ուշադիր հետևում ենք նրա խաղին: Ակնհայտ է, որ ծանր մրցաշրջան է Էնդիի համար, որովհետև այս ընթացքում նա մի քանի վնասվածք ստացավ և չէր կարողանում ամեն շաբաթ խաղալ: Սակայն վերջին խաղում «Վեստ Բրոմվիչի» դեմ նա երկու գնդակ խփեց: Նա ունի բոլոր հնարավորությունները՝ մրցաշրջանը լավ ավարտելու:
Այժմ ժամանակը չէ նրա ապագան քննարկելու համար: Այս հարցին կվերադառնանք մրցաշրջանի ավարտից հետո,- հայտնել է Ռոջերսը:
Ավելի վաղ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, թե «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Քերոլին 17 մլն ֆունտով: