«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտնել է, որ ցանկանում է շարունակել հանդես գալ Պրեմիեր Լիգայում:
Արդեն մի քանի շաբաթ ակտիվ քննարկվում է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո «ՔՊՌ»-ից կարող է հեռանալ 33-ամյա բրազիլացին:
Կասկած չկա, որ Սեզարը չի մնա «Լոֆտուս Ռոուդում», եթե թիմը դուրս մնա Պրեմիեր Լիգայից: Սակայն Ժուլիոն չի շտապում հեռանալ անգլիական ֆուտբոլից:
-Հիացած եմ Իտալիայով, սակայն խոստովանում եմ, որ Անգլիայում էլ է լավ: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ մարզադաշտերը, մարդիկ: Այստեղ անհավանական երկրպագուներ կան: Եթե ֆուտբոլիստը հնարավորություն ունի՝ հանդես գալու Պրեմիեր Լիգայում, նա պետք է այնտեղ մեկնի: Զարմանալի փորձ է:
Ես հստակ որոշել եմ ապագայի իմ ծրագրերը: Ցանկանում եմ մնալ Պրեմիեր Լիգայում, ցանկանում եմ հաղթել Կոնֆեդերացիայի գավաթում, ցանկանում եմ հաղթել Աշխարհի առաջնությունում,- հայտնել է Սեզարը: La Gazzetta dello Sport