«Արսենալի» երկրպագու Թոմաս Ֆլինտին, ով մարտի 3-ին «Տոտտենհեմի» հետ կայացած դերբիի ժամանակ բանանով հարվածել է Գարեթ Բեյլին, տուգանվել է 250 ֆունտով և երեք տարի ժամկետով զրկվել սիրելի թիմի խաղերին ներկա լինելուց:
Ոստիկանությանը հաջողվեց արագ գտնել մեղավորին: Այնուհետև Ֆլինտին մեղադրանք ներկայացվեց, իսկ այսօր նա կանգնեց դատարանի առաջ:
«Արսենալի» երկրպագուն նաև մեղադրվել է վիրավորական արտահայտություններ անելու մեջ, սակայն դրանք չեն եղել ռասիստական շարժառիթներով:
Ֆլինտն ամբողջությամբ ընդունել է մեղքը, սակայն դա չի փրկել պատժից: Ինչպես հայտնում է BBC-ն, երկրպագուն տուգանվել է 250 ֆունտով, բացի այդ նա 85 ֆունտ էլ պետք է վճարի դատական ծախսերի համար: Առաջիկա երեք տարիներին Թոմասին թույլ չի տրվի մտնել անգլիական մարզադաշտեր: