«Սուոնսիի» պաշտպան Նիլ Թեյլորը մոտ է առաջին թիմ վերադառնալուն: Նա ավելի քան յոթ ամիս բացակայում էր կոճի վնասվածքի պատճառով:
24-ամյա Թեյլորն այս վնասվածքը ստացել է սեպտեմբերի սկզբին՝ «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ:
-Կարծում եմ, որ ֆիզիկապես Նիլն արդեն քիչ թե շատ լավ է: Անցած շաբաթ նա 90 րոպե խաղաց ակումբի երիտասարդական թիմում և այսօր երեկոյան նորից է խաղալու: Նա պետք է միայն պատրաստվածությունը հասցնի Պրեմիեր Լիգայի մակարդակի:
Նրա հետ ամեն ինչ նորմալ է: Նա անհամբեր սպասում է իր վերադարձին: Կարծում եմ, որ մենք դեռ նրան կտեսնենք այս մրցաշրջանում: Այդպիսին է մեր ծրագիրը,- հայտնել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը: Sky Sports