«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին ակնարկել է, որ պատրաստ է դիտարկել «Նապոլիից» հեռանալու տարբերակը:
Կավանին ընթացիկ մրցաշրջանում դարձել է 29 գոլի հեղինակ: Վաղուց է հայտնի, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին համարվում է Կավանիի մեծ երկրպագուն:
-Ինձ հաճելի է խաղալ «Նապոլիում», սակայն սա ֆուտբոլ է: Ես միայն կարող եմ ասել, որ ողջ ուժերս կներդնեմ այստեղ հանդես գալու մինչև վերջին օրը,- La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Էդինսոնը:
Ինչպես հայտում է Manchester Evening News-ը, «Սիթին» հետաքրքրված է նաև 27-ամյա հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններով, ով ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը «Բավարիայի» մեկնարկային կազմում: «Քաղաքայինները» այդպես էլ չկարողացան լրացնել Բալոտելիի հեռանալուց հետո առաջացած բացը: Հարցականի տակ է նաև Էդին Ջեկոյի և Կարլոս Տևեսի ապագան: