«Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ իր ակումբը հետաքրքրված է ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Սամիր Նասրիի և Յոհան Կաբայեի ծառայություններով, ովքեր հանդես են գալիս համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիում» և «Նյուքասլ Յունայթեդում»:
Վերջին օրերին կրկին խոսվում է Ռունիի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին, սակայն, ինչպես երևում է, ֆրանսիական ակումբը այլ հետաքրքրություն ունի:
-Ուեյն Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ նրան գնել: Նա «Յունայթեդի» կուռքն է: Մենք առաջարկ չենք արել Կրիշտիանու Ռոնալդուի համար: Ես նաև չեմ լսել Ռունիի և Էդինսոն Կավանիի մասին:
Տրանսֆերային պատուհանը բացվելուց հնարավոր է մենք ուշադրությունը ուղղենք Իսպանիա կամ Անգլիա: Ինձ դուր է գալիս ֆրանսիացի ֆուտբոլիստներ հրավիրելու տարբերակը: Հնարավոր է Նասրիին, Ռիբերիին կամ Յոհան Կաբայեին: Սակայն ես չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: