«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը հայտնել է, որ իր ակումբը չի վաճառում Լուիս Սուարեսին:
Չնայած հերթական անհաջող մրցաշրջանին, երբ թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակը միջնամասում՝ հենց Սուարեսն է գլխավորում ռմբարկուների ցուցակը՝ խփած 22 գնդակով:
Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին: Եվ դա առիթ դարձավ Սուարեսի հեռանալու մասին խոսակցություններին: Սակայն Յան Էյրը հանգստացրել է երկրպագուներին՝ հայտնելով, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստից:
-Որպեսզի բարձր մակարդակով հանդես գանք Պրեմիեր Լիգայում, պետք է թիմում ունենանք այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք Լուիս Սուարեսը և Սթիվեն Ջերարդն են: Սուարեսը չի վաճավում: Մենք չենք մտածում այդ մասին:
Հիշում եմ, երբ Fenway Sports Group խումբը գնեց ակումբը, Ջոն Հենրին ասաց, որ ցանկանում է ունենալ մի թիմ, որը ոչ թե ինչ-որ բան կհաղթի, այլ անընդհատ հաղթանակներ կտոնի: Իսկ դրա համար թիմին պետք են բարձրակարգ ֆուտբոլիստներ,- Sports Illustrated-ին տված հարցազրույցում ասել է Էյրը: