Allianz-ը և Stage Front-ը պայքարում են Լոնդոնի մարզադաշտի հովանավոր դառնալու համար, որտեղ 2016 թվականից հանդես է գալիս «Վեստ Հեմը»:
Լոնդոնի մարզադաշտը, որն ի սկզբանե հայտնի էր որպես Օլիմպիական մարզադաշտ, պատկանում է «Վեստ Հեմին» 99 տարվա վարձակալությամբ:
«Վեստ Հեմը» և «London Heritage Development Corporation»-ը՝ Լոնդոնի մարզադաշտի փաստացի սեփականատերը, երկար ժամանակ փորձում էին վաճառել մարզադաշտի անվանափոխության իրավունքները:
Իսկ այժմ, ինչպես հաղորդում է Evening Standard-ը, հայտնվել են միանգամից երկու հավակնորդ՝ պատրաստ դառնալու «մրճահարների» հովանավորները։
Խոսքը գերմանական Allianz ապահովագրական կազմակերպության և տոմսերի վաճառքի ամերիկյան Stage Front ընկերության մասին է։ Ներկայումս բանակցությունները շարունակվում են, և սպասվում է, որ ընտրությունը կկատարվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: