Ինչպես հաղորդում է AS պարբերականը, «Մալագայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոն համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Այժմ մնում է, որ «Սիթին» համաձայնության գա «Մալագայի» ղեկավարների հետ: Նշենք, որ իսպանկան ակումբի հետ պայմանագրով Իսկոյի արժեքը գնահատվում է 35 մլն ֆունտ: «Քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնը մտադիր է Իսկոյի համար հնարավորինս քիչ գումար ծախսել:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն 45 խաղում խփել է 11 գնդակ: