Ռոբերտո Մանչինիի՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելու հիմնական պատճառը եղել է նրա վատ հարաբերությունները ակումբի ղեկավարության և խաղացողների հետ:
Բացի այդ, Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը մեղադրել է Մանչինիին այն բանի համար, որ վերջինս բավարար ուշադրություն չի դարձրել երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր իտալացի մասնագետը հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» Մանչինիի գլխավորությամբ չհաղթահարեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը, գրավեց երկրորդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև Անգլիայի գավաթի եզրափակչում պարտվեց «Ուիգանին»: